ՀՀ-ն մտադիր է ԵԱՏՄ-ին ծխախոտի միասնական փաթեթավորում առաջարկել22 փետրվարի 2021 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ծխախոտի միասնական փաթեթավորման կանոնակարգ կմշակի, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Դա նախատեսվում է անել 2022-2024թթ․։ Իսկ 2025-ին ՀՀ-ում նախատեսվում է վերանայել ծխախոտային ապրանքների հարկերը։ Տվյալ քայլը նախատեսված է ԵԱՏՄ և ԱՀԿ առջև երկրի պարտավորություններով։ Առողջապահության նախարարությունն արդեն մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թթ. ռազմավարությունը», որի համաձայն հանրակրթական հաստատությունների ուսումնական ծրագրերում դասընթացներ կներառվեն ծխելու վնասակարության մասին, ինչը թույլ կտա հետագայում կրճատել ծխախոտային իրերի սպառումը։ Ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ում ավելի քան 5500 մարդ է ամեն տարի մահանում ծխելու հետ կապված հիվանդություններից։ Մահացողների 52%-ի տարիքը չի հասնում 70-ի։ Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի չափահաս բնակչության ավելի քան 25%-ն ամեն օր ծխում է։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները |