Վրաստանի նախագահը ստորագրել է Ղարիբաշվիլիին վարչապետ նշանակելու որոշումը23 փետրվարի 2021 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահը ստորագրել է Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետ նշանակելու վերաբերյալ որոշումը։ Մինչ այդ Վրաստանի խորհրդարանը 89 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ վստահություն էր հայտնել Ղարիբաշվիլիի գլխավորած թարմացված կազմով կառավարությանը, գրում է Sputnik Georgia-ն։ Ղարիբաշվիլին մեկ անգամ արդեն զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2013-2015թթ․։ Նա եղել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու աջ ձեռքը «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման տարիներին, որը 2012թ․ երկրի իշխող ուժն է։ Սկզբից Ղարիբաշվիլին գլխավորում էր ներքին գործերի նախարարությունը, իսկ 2013-ին փոխարինեց Իվանիշվլուն վարչապետի պաշտոնում։ Այն ժամանակ Ղարիբաշվիլին դարձավ Վրաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը՝ նա 31 տարեկան էր։ Վարչապետի պաշտոնը թափուր մնաց, երբ հրաժարական ներկայացրեց գործող վարչապետ Գեորգի Գախարիան։ Դա տեղի ունեցավ քաղաքական ճգնաժամի ֆոնին՝ Գախարիան հայտարարեց, որ համաձայնության չի եկել իր թիմի հետ «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալման հարցում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |