Խոսնակ․ Մարտակերտ-Վարդենիսով ադրբեջանցիների երթևեկը սկսվել է նոյեմբերի 10-ից, հիմա ինտենսիվացել է

Խոսնակ․ Մարտակերտ-Վարդենիսով ադրբեջանցիների երթևեկը սկսվել է նոյեմբերի 10-ից, հիմա ինտենսիվացել է

PanARMENIAN.Net - Արցախի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտ-Վարդենիս ճանապարհահատվածով ադրբեջանական շարասյուների երթևեկությունը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սկսվել է դեռևս նոյեմբերի 10-ի հրադադարին հաջորդած օրերին: Այս մասին «Արմենպրեսին» ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե 15-20 օր է, ինչ հայկական վերահսկողության տակ գտնվող մոտ 45-50 կմ ճանապարհահատվածով սկսել են երթևեկել ադրբեջանական մեքենաներ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

«Այդ ճանապարհը սկսվում է Մատաղիսից, այնուհետև անցնելով Դրմբոն-Գետավան հատվածով` հասնում Քարվաճառ: Դեռևս այս տարվա հունվարին, Դրմբոնի բնակիչներն էին ադրբեջանական ավտոշարասյան համար փակել այդ ճանապարհահատվածը՝ պահանջելով իրենց համար ևս հասանելի դարձնել Վարդենիս տանող համեմատաբար կարճ ճանապարհը: Անցած տարվա նոյեմբերին հաստատված հրադադարի հաստատումից հետո՝ ըստ հայտարարության դրույթների՝ այս ճանապարհով, ինչպես նաև Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի և Շուշի-Բերձոր ճանապարհահատվածներով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղաշարժվում են նաև ադրբեջանական ավտոմեքենաներ»,- պարզաբանել է Ավանեսյանը։

Նա հավելել է, որ տարբերությունն այն է միայն, որ վերջին ժամանակահատվածում ադրբեջանական ավտոշարասյուների երթևեկությունն է ինտենսիվացել, ինչը պայմանավորված է շինարարական բեռների տեղափոխմամբ:

2021թ․ հունվարին Դրմբոնի բնակիչները փակել էին Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը ադրբեջանական ավտոշարասյան համար։ Ռուս խաղաղապահները խոստացել էին նրանց պահանջը փոխանցել իրավասու մարմնին։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---