Spotify-ը հասանելի կլինի նաև ՀՀ-ում

Spotify-ը հասանելի կլինի նաև ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Երաժշտական սթրիմինգային Spotify ծառայությունը մինչև 2021-ի փետրվարի վերջ Հայաստանում ևս կգործարկվի: Հայտարարվել է ծառայության աշխարհագրության ընդլայնման և ևս 85 երկրի շուկայում հայտնվելու մասին, փոխանցում է Variety-ն։

Հայաստանից բացի, Spotify-ը կարող է հասանելի դառնալ նաև Վրաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի երկրներում։

Ըստ ընկերության՝ ընդլայնումն իրենց հավելվածից հնարավոր օգտվողների թիվը կավելացնի 1 մլրդ-ով։

Ծառայության ամբողջ երաժշտական կատալոգը հասանելի կլինի բոլոր շուկաներում, փոդքասթների կատալոգը՝ դրանց մեծ մասում։

Շվեդական Spotify-ն աշխարհի ամենաշատ օգտագործվող սթրիմինգային ծառայություններից է։ Այժմ հավելվածն աշխատում է 60 լեզվով, նոր շուկաներում ընդգրկվելուց հետո դրան ևս 36 լեզու կվելանա։ Spotify-ն այժմ հասանելի է 93 շուկայում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---