Spotify-ը հասանելի կլինի նաև ՀՀ-ում23 փետրվարի 2021 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Երաժշտական սթրիմինգային Spotify ծառայությունը մինչև 2021-ի փետրվարի վերջ Հայաստանում ևս կգործարկվի: Հայտարարվել է ծառայության աշխարհագրության ընդլայնման և ևս 85 երկրի շուկայում հայտնվելու մասին, փոխանցում է Variety-ն։ Հայաստանից բացի, Spotify-ը կարող է հասանելի դառնալ նաև Վրաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի երկրներում։ Ըստ ընկերության՝ ընդլայնումն իրենց հավելվածից հնարավոր օգտվողների թիվը կավելացնի 1 մլրդ-ով։ Ծառայության ամբողջ երաժշտական կատալոգը հասանելի կլինի բոլոր շուկաներում, փոդքասթների կատալոգը՝ դրանց մեծ մասում։ Շվեդական Spotify-ն աշխարհի ամենաշատ օգտագործվող սթրիմինգային ծառայություններից է։ Այժմ հավելվածն աշխատում է 60 լեզվով, նոր շուկաներում ընդգրկվելուց հետո դրան ևս 36 լեզու կվելանա։ Spotify-ն այժմ հասանելի է 93 շուկայում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը |