Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրում ժամը 18:00-ին23 փետրվարի 2021 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 23-ին՝ ժամը 18:00-ին շտապ հավաքի է հրավիրում Արամ Մանուկյանի արձանի մոտ։ «Վերահաստատենք Հայրենիքը փրկելու՝ մեր վճռականությունը»,- ասվում է Հայրենիքի փրկության շարժման խորհրդի տարածած հայտարարության մեջ։ «Հայրենադավ իշխանության գլխավոր խորհրդանիշի այցը կառավարության 3-րդ մասնաշենք ուղեկցվեց բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների հանդեպ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրելով։ Հատուկ դիտավորությամբ բռնության է ենթարկել նաև Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Իսկ տասնյակ քաղաքացիներ հաշվեհարդարի են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվելիս»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ «բոլոր հանցագործներն անխուսափելիորեն պատժվելու են»: «Առնվազն տարակուսելի է իրավական և ժողովրդավարական պետության բնութագիրն աղավաղող, մարդու հիմնական իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռությունը, այն դեպքում, երբ դրանց պարտավորությունն է հետևել և գնահատել իշխանությունների վարքագիծը: Իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ, տեր կանգնենք մեր իրավունքներին, անհատական և հավաքական գործողություններով հեռացնենք պետականության սպառնալիքին և հաստատենք ազգային իշխանություն: Կոչ ենք ուղղում Զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության, Հատուկ քննչական ծառայության և այլ պետական կառույցներում աշխատող հայրենասեր և օրինապաշտ քաղաքացիներին՝ տե՛ր կանգնեք հայ ժողովրդին տված՝ ձեր երդմանը, հրաժարվե՛ք ապօրինի ցուցումների կատարումից, կանխե՛ք պետական տեռորը»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ոստիկանների գործողությունների արդյունքում ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը կոտրվել է: Ոստիկանները նաև գետնին են տապալել նկարահանում կատարող օպերատորներից մեկին։ Փետրվարի 23-ի առավոտից կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ լարված իրավիճակ էր։ «Հայրենիքի փրկության շարժման» հորդորով ցուցարարները հավաքվել էին՝ խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք: Ոստիկաններն ամբողջությամբ շրջափակել էին «Խաչքարերի պուրակը» և պատ կազմել կառավարական 3-րդ շենք տանող մուտքերի տարածքում: Վարչապետն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների և ոստիկանների պաշտպանությամբ կառավարության շենքից «թուրք, դավաճան» բղավոցների ներքո անցավ և մտավ կառավարության 3-րդ մասնաշենք։ Նրա գնալուց հետո էլ դարձյալ իրավիճակը լարված էր. ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիա իրականացնող քաղաքացիներին։ 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ |