«Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունները՝ ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում24 փետրվարի 2021 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսական մամուլում լայնորեն լուսաբանվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում կրակած «Իսկանդերը» պայթել է միայն 10%-ով կամ չի պայթել։ «Փաշինյանը հայտարարել է ռուսական «Իսկանդերների» անարդյունավետության մասին», «Փաշինյանը հաստատել է ԼՂ-ում «Իսկանդեր» օգտագործելու մասին տեղեկությունը», «Փաշինյանը հայտարարել է ՌԴ-ից գնված «Իսկանդերների» անարդյունավետության մասին», «Փաշինյանը կասկածի տակ է դրել «Իսկանդեր» համալիրի արդյունավետությունը», «Փաշինյանը ռուսական «Իսկանդերները» անաշխատունակ է անվանել». այս ու նմանատիպ վերնագրերով են լուսաբանվել վարչապետի հարցազրույցի այդ հատվածները։ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում չի բացառել, որ Արցախում մարտական գործողությունների ժամանակ չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իրեն: Ըստ վարչապետի՝ Սարգսյանն իր հարցի պատասխանը գիտի։ «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը (նկատի ունի Սերժ Սարգսյանին - խմբ․) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», - ասել է Փաշինյանը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Ամենաընթերցվողը բաժնում | Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Բաքուն պարզաբանել է` ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը |