ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռները հայտնի են․ Բարսեղյանը 25 տարով ազատազրկվել է

ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռները հայտնի են․ Բարսեղյանը 25 տարով ազատազրկվել է

PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեղադրանքով Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող քրեական գործի դատավարությունն ավարտվել է: Սմբատ Բարսեղյանը, որը մեղադրվում էր նաև ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ, դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։

Դատարանը վճռել է․

Պավել Մանուկյանին դատապարտել 7 տարվա 8 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Վարուժան Ավետիսյանին՝ 7 տարվա 4 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Մխիթար Ավետիսյանին՝ 7 տարվա 6 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Արայիկ Խանդոյանի մասով քրեական գործի վարույթը կարճել՝ մահվան հիմքով, Գագիկ Եղիազարյանին՝ 7 տարվա 5 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Արեգ Կյուրեղյանին՝ 7 տարվա 1 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Արմեն Բիլյանին՝ 4 տարվա 6 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Էդվարդ Գրիգորյանին՝ 6 տարվա 6 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Սեդրակ Նազարյանին՝ 8 տարվա 2 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Դատավարությունը սկսվել էր չորս տարի առաջ՝ հունիսի 8-ին: Ամբաստանյալները 31-ն են: Քրեական գործը բաժանվել էր երեք վարույթի: Ամբաստանյաներին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու, կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու և պահելու, դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև երկուսից ավելի անձանց պատանդ վերցնելու և պահելու, զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու, հրկիզման եղանակով դիտավորությամբ տրանսպորտի միջոցներ ոչնչացնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ զինված խումբը հանցավոր գործունեությունն ավարտել է 2016թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել է պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։ Ամբաստանյալներից Արմեն Բիլյանը մեղադրվում էր նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---