ՌԴ Պետդումայի պատգամավոր․ «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը վկայում են նրա ոչ կոմպետենտության մասին

ՌԴ Պետդումայի պատգամավոր․ «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը վկայում են նրա ոչ կոմպետենտության մասին

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ և Սիրիայի միջև բարեկամական խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե «Իսկանդերը» պատերազմում պայթել է միայն 10%-ով կամ չի պայթել, ասել է, որ այդ հայտարարությունն առնվազն «նրա ոչ կոմպետենտության մասին է վկայում»:

Նա հիշեցրել է Սիրիայում «Իսկանդերների» հաջողության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Վատ պարողին ոտքերն են խանգարում։ Այս ժողովրդական իմաստությունն ամենից լավ է բնութագրում ՀՀ վարչապետի խոսքերն «Իսկանդերների» կիրառման և դրանց «հնացած» լինելու մասին։ Մարդիկ, որոնք ավելի լավ են հասկանում պատերազմի և խաղաղության հարցերը, գիտեն, որ սա 21 դարի լավագույն օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգն է։ «Իսկանդերը» հաստատել է իր բարձր բնութագրերը նաև Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմում»,- ասել է նա։

Ռուսական մամուլում լայնորեն լուսաբանվել է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում կրակած «Իսկանդերը» պայթել է միայն 10%-ով կամ չի պայթել։

Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում չի բացառել, որ Արցախում մարտական գործողությունների ժամանակ չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իրեն: Ըստ վարչապետի՝ Սարգսյանն իր հարցի պատասխանը գիտի։

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը (նկատի ունի Սերժ Սարգսյանին - խմբ․) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», - ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---