Երևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարները փողոցներ են փակել․ Կան բերման ենթարկվածներ

Երևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարները փողոցներ են փակել․ Կան բերման ենթարկվածներ

PanARMENIAN.Net - Երևանի տարբեր հատվածներում խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում՝ քաղաքացիները փակում են փողոցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հերացի փողոցը փակած որոշ ցուցարարների ոստիկանները բերման են ենթարկել, հայտնում է Yerkir.am-ը։

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ փակ են պահել Հերացի փողոցը։ Կարմիր բերետավորների թիվը մի քանի անգամ ավելին էր, քան ցուցարարներինը։

Մի շարք քաղաքացիներ «Նիկոլ դավաճան» ակցիա են իրականացնում մետրոյի կայարաններում։ Նրանք վանկարկում են՝ Նիկոլ, դավաճան, գրում է կայքը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---