Ավտովթարից «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկը տապալվել է․ Վարորդը մահացել է

Ավտովթարից «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկը տապալվել է․ Վարորդը մահացել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին՝ ժամը 00։11-ին, Արշակունյաց պողոտայում ավտովթար է տեղի ունեցել։ Մարդատար մեքենան տապալել է «Հայրենիք» կինոթատրոնի 6 մ բարձրությամբ քարե սյուներից մեկը:

Վարորդը մահացել է։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա արգելափակված տուժած։

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում Mercedes S500 մակնիշի մեքենան (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գետնանցման երկու հենապատին, այնուհետև կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են:

Փրկարարները Մ. Դ․-ին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։ Տուժածը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են մեքենան և սահմանազատել տարածքը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---