Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին։
Նա նշել է, որ Գասպարյանին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու որոշումները կայացվել են մինչ Գլխավոր շատբի հայտարարությունը, որով պահանջվում է իր գլխավորած կառավարության հրաժարականը։
Նա կրկին հրավիրել է իր աջակցիներին Հանրապետության հրապարակ։
«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ»,- ասվում էր նրա ավելի վաղ հրապարակված գրառման մեջ։
Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ վարչապետը և կառավարությունն «այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ» և որ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։