Դատախազություն. Քաղաքացիներին ու զինվորականներին կոչ ենք անում դրսևորել օրինապաշտ վարքագիծ

Դատախազություն. Քաղաքացիներին ու զինվորականներին կոչ ենք անում դրսևորել օրինապաշտ վարքագիծ

PanARMENIAN.Net - Գլխավոր շտաբի հայտարարության ռիսկերն ու դրանց վերաբերյալ քննարկումները ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները կարող են հանգեցնել անկանխատեսելի, մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների, հայտարարել են Գլխավոր դատախազությունից:

Կառույցից քաղաքացիներին ու զինվորականներին կոչ են արել դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ, մնալ «Սահմանադրության կարգավորումների շրջանակում և խուսափել անպատասխանատու քայլերից»:

«Դատախազությունը զգուշացնում է, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ: Դատախազությունը հետամուտ է լինելու երկրում իրավակարգի պահպանությանը, հնարավոր հանցավոր դրսևորումների հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելուն», - նշված է հայտարարության մեջ։

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---