ՊՆ. Երևանում ռազմական ինքնաթիռներն ուսումնական-պլանային թռիչքներ են անում

ՊՆ. Երևանում ռազմական ինքնաթիռներն ուսումնական-պլանային թռիչքներ են անում

PanARMENIAN.Net - Երևանի երկնքում ռազմական ինքնաթիռներ կան, քանի որ ընթանում են ուսումնական-պլանային թռիչքներն, դրանք պարբերական բնույթ ունեն ու կապված չեն փետրվարի 25-ի քաղաքական իրադարձությունների հետ, PanARMENIAN.Net ին ասացին Պաշտպանության նախարարությունից:

Ավելի վաղ Երևանի երկնքում ռազմական ինքնաթիռներ են նկատվել, ՊՆ-ից ճշտում էինք՝ արդյոք որևէ կապ կա ռազմական ինքնաթիռների՝ մայրաքաղաքով թռչելու և քաղաքական իրադարձությունների հետ:

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Մայրաքաղաքում գրեթե զուգահեռաբար և կողք կողքի հավաքվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Հայրենիքի փրկության շարժման կողմնակիցները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---