Մարուքյանն ու ՀՀ նախագահը կհանդիպեն

Մարուքյանն ու ՀՀ նախագահը կհանդիպեն

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փետրվարի 26-ին հանդիպելու է նախագահ Արմեն Սարգսյանին։

«Ինքն է նախաձեռնողը, ես չգիտեմ, թե ինչ օրակարգ է լինելու», - ԱԺ-ում ասել է Մարուքյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը պետք է մեկնարկեր ժամը 11։00-ին, չի կայացել, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի եկել և չի բացել նիստը։

«Հիմա ես սա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ մեկ հինգերորդի նկատմամբ: Իմ գնահատականը հետևյալն է՝ Ազգային ժողովը չունի նախագահ», - ասել է Մարուքյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---