ՀՀ-ում լարվածությունը թուլացնելու համար նախագահը կհանդիպի ԱԺ խմբակցությունների ղեկավարներին

ՀՀ-ում լարվածությունը թուլացնելու համար նախագահը կհանդիպի ԱԺ խմբակցությունների ղեկավարներին

PanARMENIAN.Net - Հայաստանում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպելու է Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին, տեղեկացնում են նրա աշխատակազմից։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Փաշինյանն ասել էր, որ ժողովուրդն է իրեն իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ հեռանա, թե ոչ։ ԳՇ հայտրարարությունից առաջ Փաշինյանը պաշտոնից ազատել էր շտաբի պետին՝ Օնիկ Գասպարյանին և առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Գասպարյանի ազատման որոշման տակ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---