ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի աշխատանքային խմբի հերթական նիստը փետրվարի 27-ին է

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի աշխատանքային խմբի հերթական նիստը փետրվարի 27-ին է

PanARMENIAN.Net - ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայնեցրել են փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբի հերթական նիստի օրը՝ այն կկայանա փետրվարի 27-ին Մոսկվայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այս պահի դրությամբ բոլոր կողմերը հաստատել են մասնակցությունը»,-ասել է նա, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

Նշվում է, որ աշխատանքային խմբի հիմնական նպատակն է տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը Հարավային Կովկասում։

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը ներկայացնելու են ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։

Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---