Պուտինը ԱԽ-ում քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Պուտինը ԱԽ-ում քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում կարգավորման շուրջ իրավիճակը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք այսօր կքննարկենք իրավիճակը ղարաբաղյան կարգավորման շուրջ։ Կցանկանայի լսել ձեր գնահատականներն այն մասին, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, ԱԻՆ ուժերը, սահմանապահները և ինչպես է ընթանում գործակցությունը միջազգային կազմակերպությունների, մեր օտարերկրյա գործընկերների հետ այդ ուղղությամբ»,- ասել է Պուտինը։

Փետրվարի 27-ին Մոսկվայում կայանալու է ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայնեցրել են փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը ներկայացնելու են ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---