Ավինյանի գրասենյակը՝ Ալիևին․ Դիվերսանտ ու ահաբեկիչ չունենք, գերիների հարցը սակարկվում է

Ավինյանի գրասենյակը՝ Ալիևին․ Դիվերսանտ ու ահաբեկիչ չունենք, գերիների հարցը սակարկվում է

PanARMENIAN.Net - Հայաստանը ոչ մի տեղ չունի դիվերսանտ ու ահաբեկիչ, և Ադրբեջանի նախագահի նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ ադրբեջանական կողմը փորձում է գերիների հարցը սակարկության առարկա դարձնել։

Այսպես են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրանսենյակից արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայ ռազմագերիների մասին արած հայտարարությանը, փոխանցում է Bagramyan26 Telegram ալիքը։

Փետրվարի 26-ին Ալիև իր երկրում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» էր անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներն։

Ավինյանի գրասենյակից նշել են, որ այդ գործողությունները հակասում են 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության ոգուն ու տրամաբանությանը։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---