HRW-ն՝ Ադրբեջանի կողմից Արցախի բժշկական հաստատությունների վրա հարձակումների մասին

HRW-ն՝ Ադրբեջանի կողմից Արցախի բժշկական հաստատությունների վրա հարձակումների մասին

PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր տվյալներ է ներկայացրել 2020 թվականին արցախյան հակամարտության գոտում ադրբեջանական ուժերի կողմից բժշկական հաստատությունների վրա անօրինական հարձակման երեք դրվագի մասին:

«Մենք փաստել ենք 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մարտակերտի շրջանի հիվանդանոցին հասցված բազմաթիվ անօրինական հարվածների և քաղաքի արվարձանում գտնվող ռազմական հոսպիտալը հոկտեմբերին ռմբակոծելու դեպքերը:

Հրթիռակոծման արդյունքում վնասվել են երկու բժշկական հաստատություն, խափանվել է նրանց աշխատանքը»,- հայտնում են կազմակերպությունից:

Human Rights Watch-ից հայտնել են, որ հարձակումը ռազմական հոսպիտալի վրա իրականացվել է իսրայելական LAR-160 արբանյակային կառավարմամբ բազմակի օգտագործման հրթիռային համակարգի միջոցով, ինչը թույլ է տալիս ենթադրելու հարվածների կանխամտածված լինելու մասին: Շրջանային հիվանդանոցի վրա «Գրադ» կայաններից և կասետային զինամթերքի օգտագործմամբ հարձակումները ներկայացվում են որպես չտարբերակված հարվածներ:

«Մենք նաև փաստագրել ենք ադրբեջանական ուժերի կողմից հայկական ռազմական շտապօգնության վրա սեպտեմբերի 28-ին կանխամտածված հարձակման փաստը, որի ժամանակ գնդակահարվել և սպանվել է ռազմական բժիշկ»,- նշում են Human Rights Watch-ից:

Ավելի վաղ Human Rights Watch-ը փաստագրել էր Ստեփանակերտի երկու հիվանդանոցին հոկտեմբերին ադրբեջանական զինուժի կողմից չտարբերակված հարվածներ հասցնելը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---