Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է այլ անձի վարչապետ չընտրվելը երաշխավորող՝ արտահերթի ճանապարհ

Մարուքյանը  Փաշինյանին առաջարկել է այլ անձի վարչապետ չընտրվելը երաշխավորող՝ արտահերթի ճանապարհ

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ ցրել Ազգային ժողովն ու արտահերթ ընտրություններ նշանակել՝ հավելելով, որ այդ դեպքում ԼՀԿ-ն պատրաստ է հուշագիր ստորագրել, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում չեն առաջադրի կամ սատարի վարչապետի այլ թեկնածուի։

Ըստ Մարուքյանի՝ ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը պետք է անի վարչապետը՝ հետ վերցնելով գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին որոշումը։ Մարուքյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններով ձևավորված նոր իշխանությունը կորոշի՝ գլխավոր շտաբի ներկա ղեկավարության հետ աշխատել, թե՝ ոչ։

Նա հավելել է նաև, որ դա թույլ կտա երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից՝ նշելով, որ սա Փաշինյանին արված լավագույն առաջարկն է և ավելի լավը չի լինելու։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը:

Իսկ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---