4 հանրահավաք՝ Երևանում, որից 3-ը` գրեթե նույն ժամին

4 հանրահավաք՝ Երևանում, որից 3-ը` գրեթե նույն ժամին

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Երևանում 4 հանրահավաք է նախատեսված, որից 3-ը՝ գրեթե նույն ժամին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին 18։30-ին հանրահավաքի և եթրի է հրավիրել Հանրապետության հրապարակ։

«Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը»՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել մարտի 1-ի հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։

Ազգային-ժողովրդկան բևեռի նախաձեռնող խումբը հանրահավաք է հրավիրել Մատենադարանի մոտ՝ «ի հիշատակ համակարգի զոհերի»։ Այս հավաքը ևս 18։00-ին է։

Ազգային ժողովրդական բևեռը ձևավորվել է 2020-ի մայիսին, հիմնադիրներից են Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը, «Սասնա ծռերի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը։

ՀԱԿ-ի հավաքը Մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ 16։00-ին Մյասնիկյանի արձանի մոտ է, իսկ 17։00-ին նախատեսված է այցելություն Եռաբլուր պանթեոն, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի պատերազմում զոհվածների հիշատակին։

15։00-ին ՀԱԿ-ը կայցելի սբ․ Սարգիս եկեղեցի, որտեղ տեղի կունենա պատարագ՝ Մարտի 1-ի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---