ԵՏՀ․ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի ԵԱՏՄ-ի համար

ԵՏՀ․ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի ԵԱՏՄ-ի համար

PanARMENIAN.Net - Մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի ԵԱՏՄ-ի համար։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իա Մալկինան։

«Մենք հանձնաժողովում ավելի շուտ նաև նոր հնարավորություններ ենք տեսնում և Հայաստանի, և ընդհանուր առմամբ միության համար այդ համաձայնագրի իրագործումից։ Կցանկանայինք, որ ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունները կառուցվեին տնտեսական պրագմատիկ և հավասար մոտեցման սկզբունքների հիման վրա՝ ի շահ մեր պետությունների, նրանց քաղաքացիների և բիզնեսի»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Մալկինան նշել է նաև, որ երրորդ երկրների, ինտեգրման այլ միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների կառուցումն ու պայմանավորվածությունները դասվում են ինքնիշխան պետությունների իրավասությանը։

«ՀՀ-ն մեզ համար առաջին հերթին ԵԱՏՄ անդամ է։ Ելնում ենք նրանից, որ ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները հիմնարար են մեր անդամ պետությունների համար»,-ասել է նա։

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:։ 2021թ․ մարտի 1-ից այն ամբողջությամբ ուժի մեջ մտավ։ Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։

ՀԸԳՀ համընդգրկուն փաստաթուղթ է, որն իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---