Փաշինյանի հանրահավաքը՝ Հրապարակում․ Մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը սիրված իշխանություն լինելն է 1 մարտի 2021 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Վարչապետը ներողություն է խնդրել իրենց ու նախորդ կառավարությունների սխալների համար ու ասել, որ իրենց սխալների մեծագույն պատճառներից մեկը սիրված իշխանություն լինելն է։ Հավաքվածները 1 րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմում զոհվածների ու Մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Փաշինյանը նշել է, որ իրենց առաջ այժմ անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթի մարտահրավերներ կան ու դրանց կառավարումից է կախված երկրի ու ժողովրդի ապագան։ «Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները։ Մեր անկախության 31 տարում թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, բոլոր սխալները, որ հնարավոր էին տեսականորեն։ Հեղափոխությունից հետո մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները։ Խոսքը մեր կառավարության, անձամբ իմ մասին է։ Եվ ես ուզում եմ ձեզնից՝ բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի բոլոր հայերից, ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ ինքը շատ է մտածել՝ ինչու են իրենք սխալվել։ Փաշինյանի խոսքով՝ իր կառավարության սխալների մեծագույն պատճառներից մեկը, որքան էլ տարօրինակ թվա, որպես իշխանություն սիրված լինելն է։ Փաշինյանը նաև ասել է, թե իրենք ձգտել են արդարացնել այդ սերը և ցանկացել են ամեն ինչ անել ճշգրիտ և կատարյալ, և կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության։
Մարտի 1-ի իրադարձությունների 13-րդ տարելիցի օրը Երևանում 4 հանրահավաք է անցկացվում, որից 3-ը՝ գրեթե նույն ժամին։ Հայաստանում քաղաքական իրավիճակը սրվել էր փետրվարի 25-ին վարչապետի կողմից Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի որոշումից ու ԳՇ՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո։ Նախագահը դեռ չի ստորագրել ԳՇ պետի հրաժարականի որոշումը, այն առարկություններով հետ է ուղարկել վարչապետին, վերջինս՝ կրկին նախագահին։ Ընթերցեք նաև․ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը՝ Բաղրամյանում (վիդեո) Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» |