Որոնողական աշխատանքները վերսկսել են

Որոնողական աշխատանքները վերսկսել են

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Արցախում զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են:

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները կաշխատեն 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջեբրայիլ) ուղղություններում, տեղեկացնում էԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով`Ադրբեջանը թույլ չէր տալիս շարունակել։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Սկզբից Արցախում որոնողական աշխատանքների դադարեցումը պայմանավորվել էր եղանակային անբարենպաստ պայմաններով, սակայն հետո ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս որոնումներ իրականացնել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում առանց որևէ պատճառաբանության։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---