Մարուքյանը՝ Միրզոյանին․ Պետք է կամ ներողություն խնդրեք ԱԺ նիստին չգալու համար, կամ հրաժարական տաք

Մարուքյանը՝ Միրզոյանին․ Պետք է կամ ներողություն խնդրեք ԱԺ նիստին չգալու համար, կամ հրաժարական տաք

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ հորդորելով պարզաբանել, թե ինչու վերջինս չի ներկայացել փետրվարի 25-ին հրավիրված ԱԺ նիստին ու պահանջելով՝ ներողություն խնդրել կամ հրաժարական տալ։

Փետրվարի 25-ին «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» դիմել էին ԱԺ նախագահին՝ արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով։ Ընդդիմադիրների նպատակն էր քննարկել երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը, սակայն ԱԺ նիստը չէր կայացել իշխող խմբակցության պատգամավորների ու ԱԺ նախագահի՝ չներկայանալու պատճառով։

Ազգային ժողովի քննարկման ժամանակ նախքան հերթական նիստերի օրակարգը հաստատելը Մարուքյանը հայտարարել է, որ օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրել, բայց նիստը տեղի չունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի չներկայանալու և քվորումի բացակայության պատճառով:

«Դուք՝ որպես Ազգային ժողովի նախագահ, պարտավոր եք անաչառ լինել նման հարցերում, եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվի, չկայանա և ընդդիմության օրակարգով արտահերթ նիստ չհրավիրվի, դուք նվազագույնը պետք է ներկայանայիք, բացեիք այդ նիստը և մեզ իրազեկեիք՝ որպես ԱԺ նախագահ, բայց դուք չեք կատարում ձեր պարտականությունները: Չեմ տեսնում Ձեր դերակատարումը երկրում ստեղծված ճգնաժամի լուծման համատեքստում, ի՞նչ դերակատարում ունեք ճգնաժամից դուրս գալու հարցում: Օրակարգից դուրս հարց են տալիս, ջղայնանում եք:

Կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-րդից, որ արհամարհել եք, կա՛մ էլ, եթե ոչ՝ պետք է հրաժարական տաք։ Դուք այդ արբիտրի երակատարումը ոտքնահարել եք»,- նշել է Մարուքյանը:

Ընդդիմադիր գործչի հարցին ի պատասխան՝ Միրզոյանը նշել է՝ իր իրավունքների համատեքստում է չներկայանալ ԱԺ նիստերին քաղաքական կամ առողջական պատճառներով:

«Իմ պարտականությունների կատարումը ես իրականացնում եմ պատշաճ կարգով և ձեր ԱԺ հրավիրած նիստին չներկայանալը նաև իմ իրավունքներից մեկն է, գուցե ես չեմ ներկայացել քաղաքական նկատառումներով կամ առողջական»,- ասել է Միրզոյանը:

Փետրվարի 25-ին Գլխավոր շտաբը միացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ այն բանից հետո, երբ վարչապետը ստորագրել էր ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---