Կանադայում AstraZeneca-ի պատվաստանյութը խորհուրդ չեն տալիս 65-ն անց անձանց

Կանադայում AstraZeneca-ի պատվաստանյութը խորհուրդ չեն տալիս 65-ն անց անձանց

PanARMENIAN.Net - Կանադայի ազգային խորհրդատվական կոմիտեն խորհուրդ չի տալիս 65-ն անց անձանց շրջանում կիրառել AstraZeneca ընկերության արտադրության պատվաստանյութը Covid-19-ի դեմ։ Այդ մասին ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Որոշումը կայացվել է այդ տարիքային խմբի համար պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ տեղեկությունների սահմանափակ լինելու պատճառով, գրում է «Իզվետիան»։

Պատվաստանյութի կիրառումը Կանադայի տարածքում հավանություն է ստացել փետրվարի 26-ին։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ երկիրը AstraZeneca ընկերության արտադրության պատվաստանյութի 20 մլն դեղաչափ է ստացել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ձեռք է բերելու Covid-19-ի դեմ AstraZeneca ընկերության արտադրության պատվաստանյութ։ Պատվաստվելու է բնակչության 3 տոկոսը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների բնակիչները, բուժաշխատողները, սոցկենտրոնների աշխատակիցներն ու 65-ն անց անձինք, ինչպես նաև 16-34 տարեկան քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---