Մատվիենկոն գերեվարված հայուհիների հարցով դիմել է Ադրբեջանի մեջլիսի խոսնակին 2 մարտի 2021 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում խնդրել է խորհրդարանական գծով աջակցել 2 հայ կանանց հայրենիք վերադարձնելու հարցում, որոնք գերեվարվել են 2020-ին՝ Արցախում։ Ըստ Մատվիենկոյի՝ խորհրդարանականները կարող են աջակցել ԼՂ հակամարտության գոտում ակտուալ հումանիտար խնդիրների լուծմանը, գրում է «Պառլամենտսկայա գազետան»։ Զրույցի ժամանակ շեշտը դրվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար խնդիրների լուծման վրա։ Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր գերիներն։ Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ նրանց թվում առնվազն 4 կին կա։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |