Ռոբերտ Քոչարյանը դեռ հարթակ չի բարձրանա

Ռոբերտ Քոչարյանը դեռ հարթակ չի բարձրանա

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե երբ ընդդիմության հավաքների հարթակում կտեսնեն երկրորդ նախագահին, ասել է, որ նման խնդիր չկա դրված։

Լևոն Քոչարյանը երկրորդ նախագահի աջակիցների հետ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտից երթով գնացել է դեպի Բաղրամյան պողոտա՝ միանալու այնտեղ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին:

«Այս պահին մեր առջև նման խնդիր չկա դրված: Ռոբերտ Քոչարյանն իր աջակցությունն է հայտնել Հայրենիքի փրկության շարժմանը, կոչ է արել իր համախոհներին աջակցել, մասնակցել, սատարել: Որպես քաղաքացի ես էլ իմ ընկերների, մեր աջակիցների հետ մասնակցում եմ երթերին, հանրահավաքներին»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործին՝ Լևոն Քոչարյանն ասել է, որ իշխանությունը խնդիր չուներ բացահայտելու գործը, խնդիր ուներ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, նաև վարկաբեկել բանակը, որ «տեսեք՝ բանակին բերել ու կրակել են տվել ձեր վրա, որը բացարձակ սուտ է»։ Նա հավելել է, որ նաև սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը:

«Խոստանում էին՝ կգանք իշխանության, մի քանի օրում կբացահայտենք ամեն ինչ: Քանի տարի անցել է ու տեսնում ենք, որ եթե ինչ-որ մարդիկ կային, որ կասկած ունեին, կարծում եմ՝ նրանց մեծ մասն էլ արդեն համոզվեց, որ այս գործը շինծու է, իրավունքից շատ հեռու»,- ասել է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, ասել էր, որ եթե դրանք լինեն, ապա ինքը կմասնակցի։

«Մասնակցելու ենք և կրելու ենք»,-ասել էր նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---