Էրդողանը հանձնարարել է սերիալ նկարահանել ԼՂ-ում պատերազմի ու Խոջալուի մասին

Էրդողանը հանձնարարել է սերիալ նկարահանել ԼՂ-ում պատերազմի ու Խոջալուի մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ Ադրբեջանի հետ համատեղ սերիալ կնկարահանեն Արցախի դեմ պատերազմի, «Կովկասյան իսլամական բանակի և Խոջալուի ջարդի մասին»։

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ սերիալներ կնկարահանեն «պատմական իրադարձությունների մասին»,- գրում է Azerbaycan24.com-ը։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն, ընդունելով Թուրքիա-Ադրբեջան մշակութային համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնած ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին, խոսել էր մշակույթի, հատկապես` ֆիլմարտադրության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության խորացման մասին, գրում է Ermenihaber-ը։

Նա հիշեցրել էր, որ Թուրքիան հեռուստասերիալների արտադրության ոլորտում մեծ հաջողությունների է հասել և այժմ էլ դրանց արտահանմամբ աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը:

Վերջին 10-15 տարում սեփական արտադրության սերիալները, հատկապես պատմական թեմաներով, աննախադեպ քարոզչական գործիք են դարձել Անկարայի համար: Գեղարվեստական ոճով նկարահանված պատմական սերիալներում շատ հաճախ փաստերի աղավաղմամբ Օսմանյան կայսրությունը ներկայացվում է իրականությունից տարբերվող դրական լույսի ներքո:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---