1000 դրամի հիմնադրամի նախագահ․ ԳՇ պետն իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025-ի հունիս 3 մարտի 2021 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի («1000 դրամի» հիմնադրամ) տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը Սահմանդրության և օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025-ի հունիսի 8-ը։ Նա նշել է, որ Գլխավոր շտաբի պետը բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող միակ զինծառայողն է, ով նշանակվում է 5 տարով` համաձայն «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի: «Սա բխում է Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասից, ըստ որի՝ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ահա և օրենքն էլ սահմանել է 5 տարի ժամկետ, իսկ նախագահն էլ իր 2020 թվականի հունիսի 8-ի ՆՀ-119-Ա հրամանագրով կատարել է 5 տարվա նշանակումը: Ո՛չ Սահմանադրության 133-րդ հոդվածը և ո՛չ էլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը գլխավոր շտաբի պետի վաղաժամկետ ազատելու դեպքեր չեն նախատեսում, ինչը Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ է, ըստ որի օրենքը պետք է սահմանի նաև ազատման ԴԵՊՔԵՐԸ: Օրենքը դեպք չի սահմանել, այլ 40-րդ հոդվածի 3-րդ կետում լոկ նշել է, որ «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ:» Այսինքն օդից վերցնելով կարելի որոշել, ինչը բնականաբար Սահմանադրության պահանջի խախտում է»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդել է Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրեէ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:Դա, սակայն, նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |