ՊԵԿ․ $45 մլն-ի հերոինը հայտարարգրվել է որպես խմորիչ

ՊԵԿ․ $45 մլն-ի հերոինը հայտարարգրվել է որպես խմորիչ

PanARMENIAN.Net - Երևանի մաքսային պահեստներից մեկում 365 կիլոգրամ կշռող հերոին է հայտնաբերվել՝ մոտ $45 մլն շուկայական արժեքով, այն հայտարարարգրված է եղել որպես խմորիչ։

Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում 2 հոդվածով քրգործ է հարուցվել: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է, օպերատիվ-հետախուզաան միջոցառումները շարունակվում են։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց և զգուշացնում` վարչությունը շուրջօրյա պայքարում է միջազգային ապօրինի թմրաշրջանառության դեմ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---