Պեսկով․ Քոչարյանը ՌԴ-ին բարեկամ քաղգործիչ է 4 մարտի 2021 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է անվանել՝ անհեթեթ համարելով գաղափարը, թե ՀՀ քաղաքական կյանքին մասնակցելու իր գործողությունները վերջինս Մոսկվայի հետ է համաձայնեցնում։ «Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնելու իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի անհեթեթ ձևակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա համոզված է, որ Հայաստանի համար օգտակար կլինի հետագայում ևս զարգացնել ու խորացնել ՌԴ հետ համագործակցությունը։ Նա մի մարդ է, որը մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար, և մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ փաստում ենք, որ ՀՀ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը ՌԴ հետ հարաբերությունների առավել ամրապնդման կողմնակիցներ են: Սա է մեզ համար գլխավորը»,- ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Խոսնակը հավելել է, որ այդպիսի քաղաքական գործիչների շարքին է դասում նաև ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով։ Դուք գիտեք, որ իր և ՌԴ նախագաի միջև շատ ակտիվ երկխոսություն է ընթանում։ Գիտեք՝ ինչ լարված աշխատանք է նախորդել եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, որը վերջ դրեց պատերազմին Ղարաբաղում։ Ուստի, այդ հարաբերությունները ևս, իրոք, շատ արժեքավոր են»,- ասել է Պեսկովը։ Քոչարյանը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել։ «Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»,-ասել է նա։ Photo. TASS Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |