«Ժողովուրդ»․ ԳՇ պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել

«Ժողովուրդ»․ ԳՇ պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրգործի շրջանակում ներգրավված է որպես մեղադրյալ։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, տեղեկացնում է «Ժողովուրդը»։

Դատախազությունը հրաժարվել է այլ տեղեկություն տրամադրել գործի մասին՝ դա համարելով նախաքննական գաղտնիք:

Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և մյուս զինվորականների հայտարարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Աղբյուրը գրել էր, որ Մակարյանի գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որն առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, և դեռ պետք է պարզվի, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել: Հենց այս քրգործն է պատճառը, որ Մակարյանը հրաժարվել է ստորագրել իր գործընկերների հայտարարությունը՝ «վախենալով իր մասին բացահայտումներից և հնարավոր կալանքից»:

Մարտի 5-ին Անդրանիկ Մակարյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում էր՝ իշխանության ներկայացուցիչների, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---