Վիրավոր զինվորների ոտքի պրոթեզների նոր խմբաքանակը ՀՀ-ում է

Վիրավոր զինվորների ոտքի պրոթեզների նոր խմբաքանակը ՀՀ-ում է

PanARMENIAN.Net - Վիրավոր զինվորների համար նախատեսված ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է, փոխանցում են Համահայկական հիմնադրամից։

«Համահայկական դրամահավաքի միջոցներով ձեռք բերված Ottobock գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է և շուտով կտեղափոխվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Պատերազմից հետո վիրավոր զինծառայողների աջակցության ու նրանց վերականգնողական բուժման ծրագրեր են իրականացվում: Պետության կողմից նրանց նաև տրամադրվում է 500,000 դրամ միավագ աջակցություն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---