Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակն Արցախում12 մարտի 2021 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկվել է իրավիճակն Արցախում։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրացման գործնական ասպեկտները»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյանի, Պուտինի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել։ Աշխատանքային խումբը ՀՀ-ից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ընթերցել նաև․ Զախարովա․ Երևանն ու Բաքուն դրական են տրամադրված ԼՂ գծով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |