Ալիևը մտադիր է Հադրութում «վերականգնել աղվանական եկեղեցին»՝ ջնջելով հայերեն գրությունները

Ալիևը մտադիր է Հադրութում «վերականգնել աղվանական եկեղեցին»՝ ջնջելով հայերեն գրությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանը սպառնում է ջնջել հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցին։

Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով», գրում է Minval.az-ը։

Ալիևն ավելի հեռուն է գնացել և ասել է, որ միջնադարյա եկեղեցին «աղբանոցի ու ամբարի» է նման։ Նա մեղադրել է հայերին իր բնորոշմամբ «աղվանական եկեղեցին» պղծելու մեջ և խոստացել է «վերականգնել» այն։

Հադրութի Ծակուռի գյուղի ամենակարևոր հուշարձանը Ծաղկավանք վանական համալիրն է (XII դար), որից միայն Սուրբ Աստվածածին եկեղեցին է պահպանվել։ Ըստ ամենահին խաչքարի, այն դասվում է 1198 թվականին է և տարբերվում է իր կլոր պորտալով (դռնով)։ Եկեղեցին Արցախի միջնադարյա ճարտարապետական ու մշակույթի գլուխ֊գործոցն է և ընդգրկվել է Շ. Մկրտչյանի հանրագիտական գործի մեջ, որը վերաբերվում է Արցախի պատմամշակույթային հուշարձաններին։

Ադրբեջանում որդեգրել են հայկական եկեղեցիները աղվանական հայտարարելու տեսությունը և դա օգտագործելով` փորձում են հանել հայերին Կովկասի պատմությունից։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---