Թուրքիայում դատարանն արդարացրել է Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած երգչին

Թուրքիայում դատարանն արդարացրել է Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած երգչին

PanARMENIAN.Net - Ստամբուլի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է թուրքական սոցցանցերում հայտնի դարձած երգիչ Մուրաթ Օվյուչին, որն իր ինստագրամյան սթորի բաժնում անդրադառնալով 2020թ. Քիմ Քարդաշյանի Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին, վերջինիս «զզվելի հայ» էր անվանել և հայհոյանք հնչեցրել նրա հասցեին, գրում է Ermenihaber-ը։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Քարդաշյանն իր թվիթերյան էջում գրել էր. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, և ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչել է այն»: Սրան զուգընթաց Քարդաշյանն իր ինստագրամի սթորիներ բաժնում հրապարակել էր ցեղասպանությանը վերաբերող մի շարք լուսանկարներ:

Ստամբուլի Բեյլօղլուի թաղական խորհրդի ատենապետ, պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմն հայց էր ներկայացրել Օվյուչի դեմ Ստամբուլի դատախազություն՝ Քարդաշյանին ուղղված հրապարակման մեջ հայերին վիրավորանք հնչեցնելու համար։ Դատախազությունը Չեքեմի բողոքի հիման վրա հետաքննություն էր սկսել։

Օվյուչը խոստովանական ցուցմունքի ժամանակ իր մեղքը չէր ընդունել՝ պատճառաբանելով, որ իր խոսքերը պատասխան են Քարդաշյանին։ Նա պնդել էր, որ դրանք ուղղված են եղել Քիմ Քարդաշյան անունով ԱՄՆ քաղաքացուն և «օսմանցիներին թշնամի հայերին»։

Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել հասարակության մեջ խտրականություն դնելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու, վիրավորանք հնչեցնելու և սպառնալիք տարածելու հոդվածների հատկանիշներով։

Դատարանը մեղադրյալի դեմ հարուցված գործի առնչությամբ դիտավորյալ հանցանք չի նկատել և վճռել է արդարացնել Օվյուչին:

Օվյուչը սոցցանցում գրել էր․ «Դուք՝ հայերդ, զզվելի եք։ Դու ո՞վ ես, որ իմ օսմանցի մեծերին բարբարոս անվանես»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---