Ադրբեջանցիները քարեր են նետել զոհերի աճյունները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհերի աճյունները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները

PanARMENIAN.Net - Մարտի լույս 29-ի գիշերը ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել։ Թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները»,- ասվում է գրառման մեջ։

Յոլյանը նշել է, որ սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն։

«Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքն ի վերջո ո՞վ պետք է վերջապես երաշախավորի»,- ասվում է գրառման մեջ։

Մարտի 25-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաներին, ինչի հետևանքով վնասվել է Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Միջադեպից հետո Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից, ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից։ Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է: Ըստ ռուսական կողմի՝ խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---