Apple-ի անկախ նորոգմանն աջակցող ծրագիրը կգործարկվի նաև ՀՀ-ում![]() 30 մարտի 2021 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Apple-ի Independent Repair Provider ծրագիրը, որը կոչված էաջակցելու անկախ վերանորոգմանը, կգործարկվի նաև Հայաստանում։ Տվյալ ծրագիրն առաջարկում է նորոգման ծառայություններ տրամադրողներին հասու լինել պաշտոնական պահեստամասերրին, գործիքներին, ուղեցույցներին և երաշխիքից դուրս նորոգման ախտորոշմանը։ Շուտով ծրագիրը կընդլայնվի ավելի քան 200 երկիր, այդ թվում Հայասանն, ընդգրկելով։ Ենթադրվում է, որ ՀՀ-ում ծրագիրը կհայտնվի մինչև 2021-ի ավարտը։ Նորոգման ծառայություններ տրամադրող ծրագրի բոլոր մասնակիցներն անվճար ուսման հնարավորություն կստանան Apple-ից, ինչպես նաև նրանց հասանելի կդառնան նույն այն պահեստամասերը, գործիքներն ու ուղեցույցները, որոնք կիրառում են Apple-ի ծառայությունների պաշտոնական մատակարարները (AASP) և Apple Store խանութները։ Independent Repair Provider ծրագիրը գործարկվել է 2019-ին, իսկ 2020-ին ընդլայնվել է դեպի ԵՄ և Կանադա։ Ներկայումս անկախ նորոգման ավելի քան 1500 անկախ մասնագետ կա, որոնք սպասարկում են հաճախորդներին ԱՄՆ, Կանադայի և ԵՄ երկրների տարածքում։ ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |