ANCC. Ամերիկացի պրոֆեսորը ռասիստական հայտարարություններ է անում Հայաստանի մասին10 մարտի 2009 - 00:11 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղը պետք է «վերադարձվի Ադրբեջանի կազմ», իսկ Հայաստանը ժողովրդավարության հաստատման գործում հաջողության հասնելու համար պետք է օրինակ վերցնի Բաքվից»,- Օտտավայում կայացած դասախոսության ժամանակ հայտարարել է ամերիկացի լրագրող եւ Մոնտանայի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Գոլցը, որն հայտնի է հայերի հասցեին իր ռասիստական ու արհամարական արտահայտություններով: Գոլցը մեղադրում է հայերին 1992թ. Խոջալուում «էթնիկ զտում» անցկացնելու մեջ: «Կոտորած Խոջալուում. ոճիր առանց պատժի» դասախոսությունը կարդացվել է երկու անգամ` Կանադայի Ազգային արխիվում եւ Մամուլի ազգային ակումբում: Դասախոսություններին ներկա են եղել շուրջ 80 հոգի` հիմնականում ադրբեջանցիներ ու թուրքեր: Դասախոսությանը մասնակցած Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ANCC) գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը մեղադրել է ամերիկացի պրոֆեսորին երկերեսանիության մեջ` ընդգծելով, որ ամերիկացի լրագրողները, ելնելով սեփական շահից, մոռացել են հիշատակել հայերի ջարդը Սումգաիթում, Բաքվում, այն, որ եթե չլիներ ՌԴ ՌԾՆ-ն, կոչնչացվեին նաեւ Բաքվի 230 000 հայերը»: Ինչ վերաբերում է Խոջալուին, ապա, ըստ Բաբիկյանի, հայերը չէ, որ պնդում են, թե ադրբեջանցիները սպանեցին սեփական քաղաքացիներին: «Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը 2004թ. ապրիլի 2-ի «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված իր հարցազրույցում: Բաբիկյանը խնդրել էր Գոլցին նաեւ պարզաբանել, թե ինչու ադրբեջանցի լրագրողները, որոնք կասկածի տակ առան Խոջալուիի իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական կառավարության տեսակետը, հայտնվեցին բանտերում կամ սպանվեցին: Բաբիկյանը բերել է լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւայի օրինակը, որն այժմ բանտում է: «Գոլցի համար նավթադոլարների գայթակղությունը շատ ավելի մեծ է, քան ճշմարտության որոնումներն ու անաչառության դրսեւորումը»,-ընդգծել է Բաբիկյանը: «Մենք դատապարտում ենք ազգային ատելության եւ նման դասախոսությունների անցկացումը Կանադայում: Ափսոսանքի է արժանի, որ Կանադայի որոշ խորհրդարանականներ, սենատորներ եւ լրագրողներ պետք է առանց առարկության նման զազրելի հայտարարություններ լսեն: Կանադայի կառավարությունը եւ ոստիկանությունը պետք է քննեն ատելությամբ լի նման հայտարարությունների լուրջ եւ հեռուն գնացող հետեւանքները: Մենք նաեւ ցանկանում ենք խնդրել Կանադայի խորհրդարանականներին իրենց վերաբերմունքը հայտնել այս դասախոսության վերաբերյալ, որը տագնապ է առաջացրել կանադահայ համայնքում»,-ասել է ANCC նախագահ Ժիրայր Բասմաջյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |