Դավթյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող զինվորականների հետ խնդիր չկա, բնականոն աշխատում են

Դավթյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող զինվորականների հետ խնդիր չկա, բնականոն աշխատում են

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Եռաբլուրում, անդրադառնալով ԳՇ-ում տիրող իրավիճակին, ասել է, թե շատ լավ է աշխատում այն զինվորականների հետ, ովքեր պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա վստահեցրել է, որ շտաբում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա, բնականոն աշխատում են։

«Դատարանի որոշումն ու մեկնաբանությունն իրավաբանների գործն է», - նշել է նա։

Դավթյանը ԳՇ պետք է վերանշանակվել Փաշինյանը միջնորդությամբ 2021թ․ մարտի սկզբին։

Վարչապետը մարտի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ Նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: Օնիկ Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին: Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում էր, որ այն ուժի մեջ կմտնի ավտոմատ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---