Աշտարակի և Արտաշատի խճուղիները կապող ճանապարհը կշահագործվի 2021-ի 2-րդ կեսին

Աշտարակի և Արտաշատի խճուղիները կապող ճանապարհը կշահագործվի 2021-ի 2-րդ կեսին

PanARMENIAN.Net - Աշտարակի և Արտաշատի խճուղիները կապող ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել 2021-ի երկրորդ կեսին։ Այդ մասին ֆյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա այցելել է Երևանի հարավ-արևմտյան շրջանցիկ ճանապարհի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ճանապարհը շրջանցում է քաղաքի կենտրոնը հարավից ու հարավ-արևմուտքից:

«Այստեղ, ինչպես գիտեք, նաև 252 մետր երկարությամբ, մետաղական կոնստրուկցիայով նոր կամուրջ ենք կառուցում՝ Հրազդան գետի վրայով անցնող հինգերորդ կամուրջը:

Աշխատանքներն ամբողջ թափով ընթացքի մեջ են: Նախատեսում ենք ճանապարհահատվածն ու կամուրջը շահագործման հանձնել տարվա երկրորդ կեսին»,-ասվում է քաղաքապետի գրառման մեջ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---