Պեսկով․ Կրեմլը տեղյակ չէ «Իսկանդերի» բեկորների մասին, որոնք, իբր, գտել են Ադրբեջանում

Պեսկով․ Կրեմլը տեղյակ չէ «Իսկանդերի» բեկորների մասին, որոնք, իբր, գտել են Ադրբեջանում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը Շուշիում «Իսկանդերի» հրթիռի բեկորներ հայտնաբերելու մասին լուրին, ասել է՝ տեղայակ չէ՝ արդյոք ՊՆ-ն զեկուցել է այդ մասին նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նա հավելել է, որ Կրեմլը տեղեկություն չունի, թե որտեղից են այդ բեկորները հայտնվել, որոնք, իբր, հայտնաբերել է ադրբեջանական կողմը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Որքան հասկանում եմ, սա նոր տեղեկություն է։ Ինձ հայտնի չէ՝ արդյո՞ք զինվորականները զեկուցել են, ունե՞ն արդյոք մեր զինվորականներն ինչ-որ մանրամասն տեղեկատվություն այդ մասին։ Դա ավելի շատ նրանց իրավասությունն է»,- ասել է նա։

Պեսկովը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում 2020թ․ պատերազմի ժամանակ «Իսկանդեր» չի կիրառվել։

«Դա հաստատվել է»,- ասել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական Ականազերծման գործակալությունը (ANAMA) հայտարարել է, թե մարտի 15-ին Շուշիի հարակից տարածքներում «Իսկանդերի» 2 պայթած հրթիռի բեկոր է հայտնաբերվել։Գործակալության կողմից հրթիռի նույնականացման համարով (9М723) պարզվել է, որ այն «Իսկանդեր» հրթիռային համակարգին է պատկանում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պատերազմի ընթացքում չի օգտագործել «Իսկանդեր», դա փաստել էր նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով։ Այդ հայտարարությունը լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Ի վերջո, ՌԴ ՊՆ՝ հրթիռները չկիրառվելու մասին հայտարարությունից հետո կառավարությունից հայտարարեցին, որ Փաշինյանին սխալ տեղեկատվություն էին տրամադրել։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---