Քոչարյանն ընտրություններին կմասնակցի՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը 5 ապրիլի 2021 - 18:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը։ Այդ մասին նա ասել է Ռուսաստանի Առաջին ալիքով եթեր հեռարձակվող «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։ «10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ։ Մասնակցելու եմ ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը։ Հավանաբար, դա երկու կուսակցության դաշինք կլինի»,-ասել է Քոչարյանը՝ չհստակեցնելով, թե հատկապես որ կուսակցությունների մասին է խոսքը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները Հայաստանում նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |