Քաղաքապետ․ Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցիները քար են նետել հայկական մեքենայի վրա 6 ապրիլի 2021 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի զինվորակաները քարեր են նետել Կապանից Երևան շարժվող մեքենայի վրա, հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, փոխանցում է ArmDaily.am-ը։ «Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-ասել է Փարսյանը։ Կապանի քաղաքապետը նշել է, որ քարը չի դիպել մեքենային, այն չի վնասվել, սակայն ուղևորները վախեցել են։ Փարսյանը նշել է, որ ռուս սահմանապահները տեղեկացվել են միջադեպի մասին, «համապատասխան գործողություններ կատարել են և ավելի զգոն են իրականացնում իրենց ծառայությունը»։ 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի համաձայնագրով հայկական կողմը որոշ զիջումների է գնացել Արցախում, ունեցել տարածքային կորուստներ։ Զիջումներ եղել են նաև ներկայիս ՀՀ տարածքների որոշ հատվածներում՝ ըստ ԽՍՀՄ քարտեզի, որով այժմյան Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերից հողակտորներ են մնացել ադրբեջանական կողմում։ Կապան-Երևան ճանապարհի մի հատվածը ևս անցնում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած հատվածով․ այդտեղ տեղակայված են ռուս սահմանապահներ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |