Բադասյանը՝ Մարտի 1-ի գործի մասին․ Մեծ ցավ եմ ապրում գործընթացի համար

Բադասյանը՝ Մարտի 1-ի գործի մասին․ Մեծ ցավ եմ ապրում գործընթացի համար

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե մեծ ցավ է ապրում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով գործընթացների մասով, սակայն չի կարող մեկնաբանել այլ մարմինների գործողությունները, փոխանցում է Aysor.am-ը։

«Կա արդեն դատական որոշում։ Դատախազությունը պետք է որոշի՝ այդ ակտերը ենթակա են բողոքարկման, թե՝ ոչ։ Ես չեմ կարող մեկնաբանել դատախազության, դատարանի կամ այլ անձանց և մարմինների գործողությունները», - ասել է նախարարը։

Երկրորդ նախագահը մեղադրվում էր Մարտի 1-ի գործով՝ Սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Ավելի վաղ դատարանը հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանի գործին վերագրվող 300․1 հոդվածը։ Քրհետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Անդրադառնալով հարցին, թե իշխանության քաղաքակաան թիմի համար Մարտի 1-ի բացահայտումն առաջնահերթություն էր, Բադասյանը նշել է, որ յուրաքանչյուր գործընթացի մասով կոնկրետ պատասխանատու կա և չի կարելի բոլոր հարցերի պատասխաններն ակնկալել քաղաքական իշխանությունից։ Նրա խոսքով՝ պետք է ազնիվ լինել ու ընդունել, որ իրենք որոշ հարցերում ձախողումներ ունեն։

«Ես հիմնական պատասխանատուն եմ դատաիրավական ոլորտի բարեփոխումների։ Քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել։ Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն՝ ցանկացած, ինչ որոշում որ կկայացվի, եթե կվերլուծվի, որ ես եմ պատասխանատուն դատաիրավական բարեփոխումների և վեթինգը չանելու։ ՀՀ-ում անկախ դատական իշխանություն ստեղծելու, պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական համակարգ ստեղծելու մեր պայքարը չի ավարտվել և անձնապես իմ պայքարը չի ավարտվել, ինչ կարգավիճակով էլ դա լինի», - ասել է Բադասյանը։

Հայաստանում ընթանում է դատաիրավական բարեփոխումների գործընթաց։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---