Խոսնակ․ Փաշինյանը Մոսկվայում է՝ քննարկվելու են հայ-ռուսական օրակարգի հարցեր

Խոսնակ․ Փաշինյանը Մոսկվայում է՝ քննարկվելու են հայ-ռուսական օրակարգի հարցեր

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա խոսնակ Մանե Գևորգյանը:

«Երկու երկրի ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը միտված է Ռուսաստանի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական գործակցության։ Ըստ Փաշինյանի՝ Երևանը շահագրգռված է, որ զենքն ու զինամթերքը ՀՀ առաքվի նույն կոմպլեկտացիայով, ինչ ՌԴ ԶՈւ համար։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---