Պուտինը խոստացել է Փաշինյանին լուծել ռուսական պատվաստանյութի՝ ՀՀ առաքման հարցը

Պուտինը խոստացել է Փաշինյանին լուծել ռուսական պատվաստանյութի՝ ՀՀ առաքման հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոստացել է լուծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհրաժեշտ առաքումների հարցը, բայց ոչ ի վնաս ռուսաստանցիների, գրում է ՌԻԱ Նովոստին։

Կրեմլում բանակցություններում Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն հուսով է ձեռք բերել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը, քանի որ այն ապացուցել է իր արդյունավետությունը։

Փաշինյանն ասել է, որ ապրիլի 8-ին ՀՀ-ն կստանա պատվաստանյութի առաջին 15,000 դեղաչափը և հուսով է, որ առաքումները կշարունակվեն։

«Մեզ ավելի քան 1 մլն դեղաչափ է հարկավոր»,- ասել է Փաշինյանը, տեղեկացնում է գործակալությունը:

«Մեզ համար շատ կարևոր է, որ ՀՀ-ն հնարավորություն ունենա ձեռք բերելու այդ պատվաստանյութը»,- ասել է Փաշինյանը։

«Ես կարծում եմ՝ այդ հարցը կլուծենք։ Բայց ոչ ի վնաս ՌԴ քաղաքացիների, ռուսաստանցի սպառողի։ Արտադրության ծավալը հիմա համադրելի է երկրի ներսում պահանջարկի հետ»,-ասել է Պուտինը։

Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության 3 պատվաստանյութ կա, որոնցից առաջին գրանցվածն ու ամենատարածվածը «Սպուտնիկ V»-ն է, որը Հայաստանը պետք է ստանա: Մյուս երկուսն են «Կովիվակը» և «Էպիվակը»:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---