ՖԲ-ում հայհոյելու համար մինչև 300,000 դրամ տուգանք է առաջարկվում

ՖԲ-ում հայհոյելու համար մինչև 300,000 դրամ տուգանք է առաջարկվում

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հայհոյանքի համար տուգանքներ սահմանող հոդվածով։

Ըստ նախագծի` հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը տուգանվում է 100-150 հազար դրամով, իսկ տարվա ընթացքում 2-րդ անգամ նույն արարքը կրկնելու դեպքում՝ 150-300 հազար դրամով։ Հոդվածը չի տարածվում խուլիգանության դեպքերի վրա։

Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր իշխող «Իմ քալի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի նախագիծը, որով զրպարտության ու վիրավորանքի համար տուգանքների վերին շեմը բարձրացվել է մինչև 6 մլն և 3 մլն դրամ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---